News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

2015-2016 թվականներին «Հայաստանի էլեկտրական ցանցերը» կրճատել է էլեկտրաէներգիայի տեխնիկական եւ կոմերցիոն կորուստները ավելի քան 3 տոկոսով։ Այս մասին ասվում է «Հայաստանի էլեկտրական ցանցերի» հաշվետվությունում, որը մայիսի 18-ին մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել է ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանը։

2016 թվականին կորուստները կրճատվել են ավելի քան 3 տոկոսով՝ հասնելով 9,7-ի։ Ինչ վերաբերում է վերջին մի քանի տարիներին, ապա 2014 թվականին էլեկտրացանցի փաստացի կորուստները կազմել են 12,9 տոկոս։ Ընդհանուր առմամբ, «Տաշիր գրուպ» ընկերության օրոք, որը 2015-ի աշնանը «Էլեկտրացանցերը» գնելու պայմանագիր կնքեց, ցանցի կորուստները հասել են 9,7 տոկոսի։ Իսկ կոմերցիոնները գործնականում զրոյացվել են։

Եթե 2015-2020 թվականներին ընկերությունը 200 մլն դոլարի ներդրում կատարի, ապա կորուստները չպետք է գերազանցեն 9 տոկոսը, սակայն կարող են հասնել 8,2-8,5 տոկոսի։ «Ներդրումները դեռ նոր են սկսվել։ Այդ պատճառով էլ կորուստների կրճատման հիմնական պատճառը կառավարման արդյունավետության բարձրացումն է»,-հավելել է Դարբինյանը։

Կորուստների կրճատման շնորհիվ 2016թ-ին հաջողվել է 1,5 մլրդ դրամ տնտեսել (մոտ 3,1 մլն դոլար)։ Դրանցով մարվել են վարկերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ում մինչեւ 2025թ. մտադիր են առաջին անգամ ատոմային էլեկտրակայան վերագործարկել
ԱՄՆ դաշնային կառավարությունը մտադիր է վերագործարկել ատոմային էլեկտրակայան...
Չինաստանի, ԱՄԷ եւ Թուրքիայի բանկերում բարդացրել են վճարումները ռուսական նավթի համար. Reuters
Բանկերում պահանջները խստացվել են...
«Հայկական Ատոմային էլեկտրակայան» -ն ու «Ռուսատոմ սերվիս»-ը ստորագրեցին հովացման համակարգերին առնչվող պայմանագիր
Ամբողջ ծրագիրը շահագործման ժամկետի երկարացման առաջին փուլով  է ներդրված…
«Ռոսատոմ»-ը կարող է Հայաստանին 50-1000 ՄՎտ հզորությամբ միջուկային ռեակտորներ առաջարկել. Կիրիլ Կոմարով 
Նրա խոսքով, Հայաստանի իշխանություններն իրենք են որոշելու, թե որ բլոկն ընտրել...
Գազամատակարարման պլանային դադարեցում Վանաձորում, Ալավերդիում, Գեղարքունիքի մարզի որոշ բնակավայրերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ…
Պորտուգալիայում կառուցվել է Եվրոպայի ամենամեծ արևային էլեկտրակայանը
Cerca-ն համալրված է ավելի քան 310 հազար երկդիմաց արևային մարտկոցներով...
Ամենաշատ