News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թուրքիայում ԵՄ պատվիրակությունը մշտապես հանդես է եկել «Աջակցություն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը» նախագծի օգտին: Այս մասին Երեւանում ընթացող գիտաժողովի ժամանակ ասաց Անկարայում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Իրենեուշ Ֆիդուշը:

Չնայած հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը ուշադրությունը չի սեւեռում տվյալ պահի վրա, ԵՄ ներկայացուցիչը հույս ունի, որ դա երբեւէ տեղի կունենա: «Կարգավորումը կարծես երկու երկրների քաղաքական վերնախավի առաջնահերթությունը չէ, եւ հենց այս պատճառով մենք մարդկանց միջեւ շփումների հաստատման անհրաժեշտություն ենք տեսնում»,- հայտարարեց դիվանագետը՝ «Հայաստան-Թուրքիա. Երկխոսության եւ հաշտեցման ուղիների որոնում» թեմայով գիտաժողովի ժամանակ:

Նա հավաստիացրեց, որ չնայած քաղաքացիական հասարակության շատ կազմակերպություններ են փակվել պետական հեաշրջման փորձից հետո, Թուրքիայում նախկինի նման ընդգծված քաղաքացիական հասարակություն կա:

Ֆիդուշը հավելեց, որ գիտնականներից շատերը սկսել են 1915 թվականի իրադարձությունների մասին  գրել եւ խոսել, սակայն ինքնարտահայտման ազատության համար տարածքը կրճատվում է: Չնայած դրան, Թուրքիայում դեռեւս հարգում են 1915 թվականի զոհերի հիշատակը, ընդգծեց դիվանագետը:

«Ես հույս ունեմ, որ ինչ-որ պահի Թուրքիայի եւ Հայաստանի հաշտեցումը կդառնա ԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ երկխոսության մասը: Դա տեղի չի ունենա վաղը: Որքան ԵՄ-ի եւ Թուրքիայի հարաբերությունները լավ լինեն, այնքան ավելի շատ հնարավորություն կլինի թուրքական ղեկավարությանը դրդելու կարգավորմանը նպաստող որոշ քայլեր ձեռնարկել»,- հավելեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ակնկալում ենք, որ Թուրքիայի հռետորաբանությունը կնպաստի տարածաշրջանում երկխոսության առաջմղմանը. Փաշինյան
Թուրքիան տարածաշրջանային դերակատար է, և բնական է ակնկալել, որ այն պետք է…
Թուրքիայի արտաքին քաղաքականության օրակարգում Հայաստանը 10-րդ տեղում է. թուրք քաղաքագետ
Հայաստանը 10-րդ տեղում է...
Սերդար Քըլըչի հետ հանդիպման որոշում կա, բայց տեղն ու ժամկետը պետք է համաձայնեցնենք. Ռուբեն Ռուբինյան
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի...
Մենք հավատարիմ ենք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման օրակարգին. Փաշինյանը՝ Ստոլտենբերգին
Գտնում ենք, որ Թուրքիայի հետ դեռեւս 2022 թվայկանին ձեռքբերված եւ հետագայում վերահաստատված պայմանավորվածությունների իրագործումը կարող են...
Հայ-թուրքական հարաբերություններում վերջնանպատակն իրականացված չէ, բայց եղել են ինտենսիվ իրադարձություններ. Միրզոյան
Նախ, հունվարի 6-ին թուրքական կողմը տեղեկացրել է, որ վերացվել են երկու երկրների միջև ուղիղ օդային բեռնափոխադրումներ կատարելու համար նախկինում...
Հայաստանի հետ հարաբերությունները Թուրքիայի համար առաջնահերթություն չեն. Վոլքան Բոզքըր 
Հայաստանի հետ մեր բոլոր քննարկումներում Ադրբեջանի հետ միշտ նախնական խորհրդակցություններ են լինում...
Ամենաշատ