Ճապոնական Asahi Kasei ընկերությունը, որը մասնագիտանում է քիմիական արդյոuնաբերության արտադրատեսակների ոլորտում, ներկայացրել է AKXY կոչվող երեքտեղանի էլեկտրական քրոսօվերի նախատիպը։ Մեքենայի հրապարակային դեբյուտը կկայանա ցուցահանդեսում, որը կբացվի մայիսի 24-ին, փոխանցում է Motor-ը։
Asahi Kasei կոնցեպտ քարը մշակված է մեկ այլ ճապոնական ընկերության՝ GLM-ի հետ համագործակցությամբ, որը անցած տարի հայտնել էր որ սկսում է Roadyacht GTS մարզամեքենաների սերիական թողարկումը։
Մեքենան ստեղծված է նախեւառաջ ավտոմոբիլային արդյունաբերության ոլորտում Asahi Kasei –ի մշակումները ցուցադրելու համար։ Օրինակ սաlոնի էկոլոգիական նյութերն ու թափքային պանելների համար հատուկ պլաստիկը։