News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եվրամիության եւ Թուրքիայի հարաբերությունների անցումային փուլում են, քանի որ Թուրքիան տրանսֆորմացիայի ճանապարհին է: Այս մասին հայտարարել է Անկարայում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Իրենեուշ Ֆիդուշը՝ Երեւանում կայացած «Հայաստան-Թուրքիան. Երկխոսության եւ հաշտության ճանապարհ» թեմայով համաժողովի ժամանակ:

Դիվանագետն ընդգծել է, որ Թուրքիայի ղեկավարության կողմից արված որոշ հայտարարություններ հճախ հակասական են եւ խճճված ինչպես եվրոպացիների, այնպես էլ ԵՄ քաղաքական գործիչների համար:

«Եվրոպայում առաջ է եկել հասարակական ճնշում, որը կոչ է անում փոխել ԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները: Ճնշումը գալիս է ողջ Եվրոպայի հասարակության կողմից, եւ դրա պատճառը Թուրքիայի պաշտոնատար անձանք հայտարարությունները կամ գործողություններն են: Միաժամանակ, գոյություն ունի կոնսենսուս այն հարցում, որ պետք է շարունակել համագործակցությունը Թուրքիայի կառավարության, թուրքական ընդդիմության եւ հասարակության հետ»,-հավելել է նա:

Դիվանագետը հիշեցրել է, որ հունիսի 25-ին Թուրքիայի նախագահը Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում հանդիպումներ կունենա ԵՄ ղեկավարության հետ: «Մենք երկու կողմերից ակնկալում ենք հաստատել իրենց համատեղ պարտավորությունը՝ երկկողմ հարաբերությունների էջը շրջելու վերաբերյալ՝ չմոռանալով միաժամանակ, Թուրքիայում ժողովրդավարության վիճակի եւ օրենքի գերիշխանության մասին: Շրջելով էջը ասելով, ես նկատի ունեմ այն, որ մենք պետք է խոսենք իրար հետ, որպեսզի Թուրքիան վերադարձնենք եվրոպականացման ուղի: Դա հեշտ չի լինելու»,-ընդգծել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Եվրախորհրդարանը հաստատել է 10 հազար եվրո կանխիկ վճարումների սահմանաչափը
Հաղորդվում է, որ Եվրամիության ամենավտանգավոր հանցավոր խմբավորումների ավելի քան մեկ երրորդը իրենց եկամուտները լվանում են անշարժ գույքի միջոցով
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Ամենաշատ