News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Կառավարությունը մայիսի 18-ի նիստի ժամանակ ընդունեց տարեց մարդկանց սոցիալական պաշտպանության եւ ծերանալու հետեւանքների դեմ պայքարի մասին ռազմավարությունը:

Նիստի ժամանակ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանը հայտարարեց, որ ռազմավարության նպատակն է տարեց մարդկանց խնամքի եւ նրանց շրջանում ակտիվ կենսակերպի աջակցության համար իրավական հիմքի բարելավումը:

Ծերերի խնամքի ծառայությունները կարելի է հանձնել նաեւ մասնավոր կազմակերպություններին, որոնք ահրաժեշտ որակ կունենան: «Նախատեսված են նաեւ մասնագիտական պատրաստման ծրագրեր, որպեսզի մեր տարեց համաքաղաքացիները իրենց աշխատանքային կյանքը երկարացնեն»,- նշեց նախարարի պաշտոնակատարը:

Բերված տվյալներով՝ 2016 թվականի հունվարի 1-ին Հայաստանում մշտապես բնակվում է մոտ 388 հազար տարեց մարդ՝ մշտական բնակչության մոտ 12,9 տոկոսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ