News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


ԱՄՆ սենատոր Ջոն Մաքքեյնը կոչ է արել Վաշինգտոնից արտաքսել Թուրքիայի դեսպանին։ Այս մասին նա հայտնել է մայիսի 18-ին MSNBC-ին տված հարցազրույցում։

«Մենք պետք է ԱՄՆ-ից գրողի ծոցն արտաքսենք նրանց դեսպանին։ Նման բաները չեն կարող անպատասխան մնալ դիվանագիտական մակարդակում»,- ասել է Մաքքեյնը՝ Սենատի զինված ուժերի գործերով հանձնաժողովի նախագահը ։ Նա նաեւ հավելել է, որ անհրաժեշտ է իրավական քայլեր ձեռնարկել։

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան դիմաց Էրդողանի այցելության դեմ խաղաղ բողոքի ակցիայի ընթացքում մասնակիցների վրա էին հարձակվել Էրդողանի կողմնակիցները։ Հայտնում են, որ հարձակվողների շարքերում կային նաեւ Թուրքիայի նախագահի թիկնապահները։ Բախումների հետեւանքով տուժել է 11 մարդ, այդ թվում ոստիկան, նրանցից ինը հոսպիտալիզացվել է։ Ոստիկանությունը երկու մարդու է կալանավորել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ