News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանում կբացվի պետական-մասնավոր մեքենայա-տրակտորային կայան։ Թենդերի արդյունքները հավանության են արժանացել մայիսի 18-ին, Հայաստանի կառավարության նիստի ժամանակ։

Պետության առաջարկությանն արձագանքել է միայն մեկ ընկերություն՝ «Իդաս» ՍՊԸ-ն։ Իր կողմից ընկերությունը 242 մլն դրամ է ներդրել, իսկ պետությունը կհավելի եւս 700-ը (մոտ 1,4 մլն դոլար-խմբ)։ Այդ գումարներով գյուղատնտեսական տեխնիկա ձեռք կբերվի։ Այն կգնի ներդրողը, իսկ 4 տարի անց կվերադարձնի արժեքը՝ տոկոսներով՝ 926 մլն դրամի չափով։ 

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը նկատել է, որ նախապես այլ կերպ էին պայմանավորվել։ 80 տոկոսը պետք է ներդներ մասնավոր ընկերությունը եւ միայն  20-ը՝ պետությունը։ Իսկ ստացվեց գրեթե հակառակը։

Գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Իգնատի Առաքելյանը նշել է, որ նախապես ծրագիրն առաջարկվել էր ռուս ներդրողներին, սակայն նրանցից ոչ ոք հետաքրքրություն չցուցաբերեց։ Հայկական ընկերություններից հետաքրքրություն ցուցաբերեց միայն մեկը։ Այդ պատճառով էլ պայմանների հարցում ստիպված եղան զիջումների գնալ։

Այսպես թե այնպես, տեխնիկան վարձակալությամբ ֆերմերներին հանձնելը կբարձրացնի գյուղատնտեսության մեխանիզացումը, նշանակում է՝ դրա արդյունավետությունը, նկատել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ