News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ավետիսյանների ընտանիքի սպանության համար ցմահ ազատազրկված Վալերի Պերմյակովին Ռուսաստանին փոխանցելու մասին՝ ՀՀ Արդարադատության նախարարության հայտարարությունը անգրագիտություն է։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Սահակյանը՝ մեկնաբանելով ՀՀ Արդարադատության նախարարության հայտարարությունը Վալերի Պերմյակովի փոխանցման վերաբերյալ https://news.am/arm/news/390727.html։

«Ի սկզբանե մենք հայտարարել էինք, որ Հայաստանի իրավապահ մարմինները պետք է գործուն քայլեր ձեռնարկեին, անգործություն չդրսեւորեին եւ ձերբակալեին Պերմյակովին։ Այն պահից սկսած, երբ Պերմյակովը ձերբակալվել է ՌԴ իրավապահ մարմինների կողմից, այդ պահից սկսած նա չէր կարող հանձնվել Հայաստանի Հանրապետությանը, որովհետեւ գոյություն ունեն համապատասխան միջպետական պայմանագրեր, նաեւ սահմանադրություններ, որոնք արգելում են իրենց քաղաքացու հանձնումը։ Մասնավորապես, ՌԴ-ն չէր կարող իր քաղաքացուն հանձնել ՀՀ-ին։ Դա էր պատճառը, որ Պերմյակովը երբեւէ Հայաստանին չհանձնվեց եւ ամբողջ ժամանակահատվածում, երբ գտնվում էր ՀՀ տարածքում, 102-րդ ռազմաբազայում, անազատության մեջ պահվում էր ՌԴ համապատասխան մարմինների կողմից կայացված որոշումների եւ դատական ակտի հիման վրա ։ Այսինքն, նա գտնվում էր ՌԴ իրավազորության ներքո»,- նշել է Լուսինե Սահակյանը։

Նրա խոսքով, ուղղակի ՀՀ դատարանին հնարավորություն տրվեց, որ դատավճիռ կայացնի։ «Այսինքն, Պերմյակովը շարունակում էր մնալ ՌԴ իրավազորության ներքո, սակայն դատական ակտը կայացվեց ՀՀ դատարանի կողմից։ Դրանից հետո ակնհայտ է, որ Պերմյակովը, որն ի սկզբանե հանձնված էլ չի եղել ՀՀ-ին, իր պատիժը կրելու է ՌԴ-ում։ Ուղղակի,պետք է նկատի ունենանք, որ գոյություն ունի երկու դատական ակտ, մեկը կայացված ՌԴ դատարանի, մյուսը՝ ՀՀ դատարանի կողմից; Ինչպես գիտենք ՌԴ դատարանի կողմից Պերմյակովը դատապարտվել էր զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագորությունների համար ` 10 տարվա ազատազրկման, իսկ Ավետիսյանների ընտանիքի սպանության համար ՀՀ դատարանի կողմից դատապարտվեց ցմահ ազատազրկման: Եթե ՌԴ չճանաչեր ՀՀ դատական ակտը, ապա Պերմյակովը ՌԴ տեղափոխվելուց հետո կկրեր ընդամենը 10 տարվա ազատազրկման ձեւով պատիժը: Փաստորեն, այս ընթացքում ՌԴ համապատասխան դատարանը  ճանաչել է ՀՀ դատարանի դատավճիռը եւ ՌԴ տեղափոխվելուց հետո Պերմյակովը իր պատիժը կրելու է ցմահ»,- ասել է փաստաբանն ու հավելել. « Ուղղակի,պետք է նկատի ունենանք, որ գոյություն ունի երկու դատական ակտ, մեկը կայացված ՌԴ դատարանի, մյուսը՝ ՀՀ դատարանի կողմից; Ինչպես գիտենք ՌԴ դատարանի կողմից Պերմյակովը դատապարտվել էր զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագորությունների համար ` 10 տարվա ազատազրկման, իսկ Ավետիսյանների ընտանիքի սպանության համար ՀՀ դատարանի կողմից դատապարտվեց ցմահ ազատազրկման: Եթե ՌԴ չճանաչեր ՀՀ դատական ակտը, ապա Պերմյակովը ՌԴ տեղափոխվելուց հետո կկրեր ընդամենը 10 տարվա ազատազրկման ձեւով պատիժը: Փաստորեն, այս ընթացքում ՌԴ համապատասխան դատարանը  ճանաչել է ՀՀ դատարանի դատավճիռը եւ Պերմյակովը, որը ընդամենը կտեղափոխվի, այլ ոչ թե կփոխանցվի, կարտահանձնվի, կհանձնվի ՌԴ-ին կշարունկի կրել իր պատիժը՝ ցմահ ազատազրկման տեսքով»։

Փաստաբանին լրջորեն մտահոգել է ՀՀ Արդարադատության նախարարության հայտարարությունը։ «Դա լուրջ մտորումների տեղիք է տալիս։ Անհասկանալի է, թե ինչպես կարող էր արդարադատության նախարարությունը ղեկավարվեր «Պատժի հետագա կրման համար դատապարտյալների փոխանցման մասին» կոնվենցիայով, այն պարագայում, երբ Պերմյակովը Հայաստանին հանձնված չի եղել։ Եթե նույնիսկ Պերմյակովը գտնվեր ՀՀ իրավազորության ներքո, ի սկզբանե ձերբակալված լիներ ՀՀ ոստիկանության կողմից, միեւնույն է՝ պետք է այլ համաձայնագրերով ղեկավարվեին, այլ ոչ այս համաձայնագրով, որ նրան հանձեին ՌԴ-ին»,- նշում է Լուսինե Սահակյանը։

«Այս կապակցությամբ, քանի որ նման հայտարարություն է տարածվել, մենք պատրաստվում ենք պահանջել դատապարտյալի փոխանցման մասին խնդրանքը`կից փաստաթղթերով, որպեսզի հասկանանք, թե իրականում ինչ գործընթաց է տեղի ունեցել։ Եթե ղեկավարվել են նշված կոնվենցիայով, որով չէին էլ կարող ղեկավարվել, ապա դրա 6-րդ հոդվածը սահմանվում է, թե որ դեպքերում անձը չի կարող փոխանցվել։ Մասնավորապես, նշվում է, թե դատապարտյալի փոխանցումը կարող է մերժվել, եթե չի փոխհատուցվել հանցագորությամբ հասցված վնասը։ Նույն կոնվենցիայի 8-րդ հոդվածով փոխանցման խնդրանքին կից ներկայացվում է վնասի եւ դրա փոխհատուցման մասին տեղեկությունները: Բոլորին է հայտնի, որ գոյություն ունի քաղաքացիական հայց եւ, որ հանցագործության հետեւանքով հասցված վնասը չի հատուցվել։ Եթե նույնիսկ Պերմյակովը չլիներ զինծառայող, գտնվեր ՀՀ իրավազորության ներքո եւ ղեկավարվելու լինեին նշված կոնվենցիայով, ապա նրան փոխանցել չէին կարող»,- ասել է Լուսինե Սահակյանը։

«Արդարադատության նախարարության հայտարարությունը իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի։ Եթե սա իրականություն է, եւ ղեկավարվել են նշածս կոնվենցիայով, ես դա անգրագիտություն եմ համարում»- ամփոփել է Լուսինե Սահակյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Վալերի Պերմյակովին այսօր փոխանցել են Ռուսաստանին
ՀՀ արդարադատության նախարարություն էր ստացվել Ռուսաստանի Դաշնության դատարանի որոշումը...
Ամենաշատ