News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի ԱԳՆ-ն քայլեր է ձեռնարկում Բաքվում դատապարտված՝ Ռուսաստանի քաղաքացի Մարատ Ուելդանովի պաշտպանության համար։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ապրիլի 28-ին Ուելդանովի գործով դատավարությունը ավարտվել է։ Բաքվի ծանր հանցագործությունների հարցերով դատարանը դատապարտել է նրան 8 տարվա աազատազրկման՝ ընդհանուր ռեժիմի գաղութում՝ թմրադեղերի մաքսանենգության մեջ մեղադրանքով։ Դատավարությանը ներկա էր Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցիչը։ Դատարանի որոշումը բողոքարկվել է։ Ապրիլի 29-ից սկսած՝ Ուելդանովը գտնվում է Բաքվի թիվ 1 քննչական մեկուսարանում։ Իրադարձությունների հետագա զարգացումը նախատեսում է այդ թվում դատապարտյալի արտահանձնում Ռուսաստանին՝ պատիժը կրելու համար»,- նշել է նա։

Բաքվում Ռուսաստանի դեսպանատունը մշտապես կապի մեջ է թե Ուելդանովի, թե նրա փաստաբանի, թե Ադրբեջանի իշխանությունների հետ ու գործադրում է բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ նրա իրավունքների ու շահերի համակողմանի պաշտպանություն ապահովելու համար, շեշտել է Զախարովան։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ