News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի ԱԳՆ-ն տարակուսանքով է ընկալել Ադրբեջանի ԱԳՆ-ի արտահայտությունները՝ «Համառուսական ադրբեջանական կոնգրես» ՀԿ-ի լիկվիդացման կապակցությամբ։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Տարակուսանքով ենք ընդունել Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայության կողմից հնչած արտահայտությունները «Համառուսական ադրբեջանական կոնգրես» ՀԿ-ն լիկվիդացնելու մասին ՌԴ Գերագույն դատարանի որոշման կապակցությամբ, ինչը պայմանավորված էր դաշնային օրենսդրության բազմաթիվ խախտումներով։

Ուշադրություն ենք դարձրել ռուսաստանյան ներքին քաղաքականության մասին Ադրբեջանի ԱԳՆ-ի ներկայացուցչի ելույթին , հնչում էին արտահայտություններ մեր երկրում «ազգամիջյան հարաբերությունների հավասարակշռության, բարեփոխումների հայեցակարգի ու միջմշակութային երկխոսության հեռանկարների» մասին։ Նման հայտարարություններն անտեղի ենք համարում։ Ռուսական հասարակական կազմակերպության նկատմամբ ռուսական դատարանի վճիռը որպես Ադրբեջանի նկատմամն «ոչ բարեկամական քայլ» գնահատելը տարօրինակ է թվում»,- ասել է մասնավորապես Զախարովան։

Նրա խոսքով, ցավալի է, որ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը օգտագործում ու հրապարակավ հնչեցնում է մի շարք լրատվամիջոցներում հրապարակված վարկածները ինչ -որ «հայկական հետքի» մասին։

«Մենք ոչ մի կասկածելի խորհուրդների կարիք չունենք այն մասին, թե ինչպես մեր երկրում կառուցենք ազգամիջյան հարաբերություններ։ Ռուսաստանը բազմազգ ժողովրդավարական պետություն է, որտեղ յուրաքանչյուրի իրավունքները ապահովվում ու պաշտպանվում են՝ անկախ նրա ազգությունից։ Մեզ մոտ ստեղծված են բոլոր պայմանները՝մշակութային- ազգային հասարակական միավորումների ինքնակազմակերպման ու լիարժեք գործունեության համար»,-շեշտել է Զախարովան։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ