News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է տեղեկությունները, թե փորձել է ՀԴԲ-ին համոզել դադարեցնել անվտանգության հարցերով իր խորհրդական Մայքլ Ֆլինի նկատմամբ հետաքննությունը եւ կասկածի տակ է դրել իր շտաբի եւ Ռուսաստանի միջեւ հնարավոր կապը հետաքննելու նպատակով հատուկ դատախազի նշանակման հարցը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ ոչ մի համաձայնություն ինքը կամ իր մերձակա շրջապատը չեն ունեցել: «Անգամ իմ թշնամիներն են ասում, որ համաձայնություն չի եղել»:

Թրամփը նաեւ բողոքել է, որ Սպիտակ տան շուրջ սկանդալները խաթարում են երկրում ազգային միասնությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ