News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ Մինսկի խումբը հակամարտության միջնորդական պատմության ընթացքում առաջին անգամ ստիպված մատնանշում է, որ իրավիճակի սրման եւ հրադադարի ռեժիմի խախտման նախաձեռնողն Ադրբեջանն է: Այս մասին այսօր՝ մայիսի 19-ին, Ազգային ժողովում հայտարարել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը՝ անդրադառնալով Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարությանը

«Սա ստիպված քայլ է՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը շարունակում է հրաժարվել Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները կատարելուց՝ կապված սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման հետ: Մենք պետք է ողջունենք այս հայտարարությունը: Կարծում եմ՝ Մինսկի խումբն Ադրբեջանի կողմից քաղաքական նման վարվեցողության շարունակության պարագայում ճիշտ կլինի մտածի այդ հրադադարի խախտման դեպքերի պարագաներում Ադրբեջանի կողմից  մարդկային կորուստների վերաբերյալ տվյալների հրապարակման մասին, քանի որ Ադրբեջանը թաքցնում է սեփական մարդկային կորուստները հասարակությունից»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:

Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) հայտարարություն են տարածել՝ շփման գծում վերջին օրերի լարվածության վերաբերյալ։

«Բազմաթիվ հավաստի աղբյուրներից հավաքված տեղեկատվության համաձայն, Ադրբեջանը մայիսի 15-ին շփման գծում հրթիռ է արձակել՝ ոչնչացնելով ռազմական տեխնիկա։ Մայիսի 16-ի երեկոյան եւ հաջորդ օրը հայկական զինված ուժերը պատասխանել են տարբեր տրամաչափի ականանետային կրակահերթերով։ Երկու կողմերի նման գործողությունները հրադադարի ռեժիմի զգալի խախտում եւ տագնապի առիթ են։

Հակասական տեղեկություններ կան վերջին հրետակոծումների թիրախների, տուժածների եւ հասցված վնասի մասին։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը շարունակում են լրացուցիչ տվյալներ եւ վերլուծություններ հավաքել՝ առկա իրավիճակի մասին առավել հստակ պատկեր ունենալու համար։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դատապարտում են վերջին օրերին հրադադարի ռեժիմի խախտումները, ու կողմերին կոչ անում անել անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ հակամարտության գոտում հետագա սրումից խուսափելու համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ