News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԵՏՄ ոսկերիչների ասոցիացիաների՝ նախօրեին Երեւանում կայացած արտագնա նիստը նվիրված է եղել առկա որոշ խնդիրների լուծմանն ու փոխընկալմանը: Այս մասին ասաց տնտեսական զարգացման եւ ներդրումների հարցերով նախարարի խորհրդական Գագիկ Մկրտչյանը՝ մայիսի 19-ին կայացած մամուլի ասուլիսում:

Խնդիրների թվում նա նշեց ոլորտի ստանդարտների նկատմամբ միասնական մոտեցումների մշակման անհրաժեշտությունը եւ առաջին հերթին՝ հարգի փոխադարձ ճանաչելիությունը. «Հակառակ դեպքում գործարարները կորցնում են ժամանակը, իսկ ժամանակը ոսկի է»: Մկրտչյանի խոսքով՝ նիստի ժամանակ որոշումներ չեն ընդունվել, բայց քննարկվել են դրա ճանապարհները:

Քննարկվել են նաեւ արտահանման, ներմուծման, հարեւան երկրների հետ հարաբերությունների զարգացման հարցեր: Այդ կապակցությամբ նա հիշեցրեց, որ Հայաստանի համար հիմնական գործընկերն ու շուկան մնում է Ռուսաստանը.  «Ուստի մենք մեծ նշանակություն ենք տալիս ռուսաստանցի գործընկերների հետ համագործակցության զարգացմանը, համապատասխան բիզնես միջավայրի հետ կապերի հաստատմանը»:

Նախարարի խորհրդականի գնահատականներով՝ ոլորտը զարգանում է արագ տեմպերով, վերջին կես տարվա ընթացքում՝ կրկնակի, եւ այդ տեմպերը կպահպանվեն մինչեւ տարեվերջ, ակնկալվում է նոր պայմանագրերի ստորագրում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ