News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ազգային ժոզովի այսօրվա նիստը մեկնարկել է բուռն քննարկմամբ, թե ինչպես պետք է քվեարկել ԱԺ փոխնախագահների ընտրության ժամանակ:

Պարզվում է՝ նախօրեին ժամանակավոր հաշվիչ հանձնախմբի նախագահ Գագիկ Մելիքյանը սխալ է ներկայացրել քվեարկության կարգը:

«Գագիկ Մելիքյանն ասել է, որ նրանք, որոնք կողմ են, պետք է ջնջեն դեմ գրությունը, իսկ ովքեր դեմ են, պետք է ջնջեն կողմ գրությունը: Բայց արդեն ուժի մեջ է մտել Ազգային ժողովի աշխատակարգը, որը սահմանում է փակ քվեարկության կարգը: Ըստ այդ կարգի՝  մեկ թեկնածուի կամ հարցի քվեարկելու դեպքում եթե կողմ է, նշում է անում կողմ գրության դիմաց, իսկ եթե դեմ է, դեմ գրության դիմաց է նշում»,- հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Գագիկ Մելիքյանը համաձայնվեց եւ կրկին նշեց, թե ինչպես պետք է քվեարկել: ԱԺ նորընտիր նախագահ Արա Բաբլոյանն իր հերթին նույնպես կրկնեց քվեարկության կարգը:

«Մենք պետք է կողմ պարագայում դնենք այդ նշանը, որով նշում ենք, որ մենք կողմ ենք, այսինքն պետք է նշենք գրված բառի աջ կողքը: Մեկ անգամ կրկին նշեմ. Եթե կողմ եք, աջից դնում եք ծիտիկը, իսկ եթե դեմ եք, աջ կողմում եք դնում համապատասխան նշանը»,- ասաց Արա Բաբլոյանը:

ԱԺ փոխնախագահների քվեարկությունը մեկնարկեց: Թեկնածուներն են ՀՀԿ-ից Արփինե Հովհաննիսյանը, Էդուարդ Շարմազանովը եւ «Ծառուկյան» խմբակցությունից՝ Միքայել Մելքումյանը:

Տպել
Ամենաշատ