News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ երեւում է, թե ինչպես են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահները հարձակվում Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան մոտ բողոքի ակցիայի մասնակիցների վրա:

Տեսանյութը հրապարակել է «Ամերիկայի ձայնի» թուրքական ծառայությունը: Դրանում Էրդողանի մեքենան է՝ թիկնապահներով շրջապատված: Նրանց մի մասը հետեւում է իրադարձություններին, բայց ավելի ուշ երեւում է, թե ինչպես են ոմանք հարձակվում ցուցարարների վրա ու սկսում հարվածել: Այդ ամբողջ ընթացքում Էրդողանը նստած է մեքենայում, ոստիկանական ազդանշանից հետո նա դուրս է գալիս մեքենայից եւ մտնում դեսպանատան շենք:

Այս կապակցությամբ ԱՄՆ պետքարտուղարությունը Թուրքիայի դեսպանին կանչել է՝ բացատրություններ ներկայացնելու: Միջադեպի հետ կապված մի շարք սենատորներ եւ կոնգրեսականներ իրենց վրդովմունքն են հայտնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ