News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Նեոէքսպրեսիոնիստ Ժան-Միշել Բասկիայի անանուն կտավը Sotheby's-ի աճուրդում վաճառվել է 110.5 մլն դոլարով: Ըստ Lenta-ի՝ սա ռեկորդային գումար է նկարչի ստեղծագործությունների համար:

The New York Times-ի փոխանցմամբ՝ նկարը գնել է ճապոնացի միլիարդատեր Յուսակու Մաեձավան: Գործարարն Instagram-ում կտավի լուսանկարն է հրապարակել:

1982 թվականին ստեղծված կտավում երկնագույն ֆոնի վրա սեւ ներկով մարդկային գլխի ուրվագծեր են պատկերված:

Ամերիկյան նկարիչը 1980-ականներին իր աշխատանքները սկսել է ցուցադրել Նյու Յորքում, աշխատել է Էնդի Ուորհոլի հետ: Ժան-Միշել Բասկիան մահացել է 1988 թվականին, թմրանյութերից թունավորման հետեւանքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ