News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


ՀՀ նախկին ոստիկանապետ, ՀՀԿ-ական պատգամավոր Ալիկ Սարգսյանը մայիսի 14-ին՝ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ Զարուհի Փոստանջյանի հետ կապված միջադեպն համարում է սադրանք: Այսօր՝ մայիսի 19-ին, Ազգային ժողովում նա լրագրողների հետ զրույցում նշել է, որ  ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը կարող է տեղյակ եղած չլինել այդ միջադեպից: Դիտարկմանը, եթե նույնիսկ տեղյակ չի եղել, չպետք է ոստիկանապետը պատասխան տա, նա նշեց:

«Այս երեւույթի մեջ ես ավելի շատ սադրանք եմ տեսնում: Բնականաբար, տեսարանն այնպիսին էր, թե բռնություն եւ այլն....բայց, եթե կինը  10, 20 անգամ դիմելուց հետո որեւիցե կերպ չի արձագանքում եւ այսքան ժամանակ պահանջում է այն, ինչի իրավունքը չունի, դա իրավապահ մարմինների գործառույթում է՝ բնակարան, օֆիս, ինչու չէ ընտրական շտաբ մտնելու եւ խուզարկության տիպի մի բան կատարելու...»,– նշեց նա:

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին, երբ Զարուհի Փոստանջյանը ընտրակաշառքի ցուցակների առկայության մասին ահազանգի հետքերով դստեր հետ մտել էր Տարոն Մարգարյանի Ավան վարչական շրջանի շտաբ, նրանց նկատմամբ բռնություն էր գործադրվել նախ՝ Փոստանջյանի պնդմամբ, ՀՀԿ ներկայացուցիչների, այնուհետեւ՝ ոստիկանների կողմից: Փոստանջյանին փորձել էին բերման ենթարկել, սակայն ավարտին չէին հասցրել գործողությունը, իսկ նրա դստերը ոստիկանական մեքենաներով տարել էին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպայի խորհուրդը կքննարկի Երեւանի ավագանու ընտրությունների մասին զեկույցը
Կոնգրեսի փոխնախագահի գլխավորած պատվիրակությունը Երեւան է այցելել 2017-ին․․․
Դատախազությունը 30 քրգործ է հարուցել ընտրախախտումների վերաբերյալ
Ամփոփ տեղեկատվություն ապրիլի 2-ի ԱԺ եւ մայիսի 14-ի Երեւանի ավագանու ընտրություններում իրավախախտումների քննության ընթացքի եւ արդյունքների մասին…
Քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել էր, որ այն քվեաթերթիկները..
Ձեռքով փակել է հեռախոսի տեսախցիկը եւ փորձել խլել. Լրագրողին խոչնդոտող անձին մեղադրանք է առաջադրվել
Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է ընտրախախտման եւս մեկ դեպքի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը…
Քվեարկված քվեաթերթիկներ են տվել. Ընտրախախտման դեպքով քրգործի նախաքննությունն ավարտվել է
Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար…
Մեզ չլսեցին. Հայաստանի ԿԸՀ-ն չընդունեց Երեւանի ավագանու ընտրությունների դիտորդների բողոքները
Տեղամասային հանձնաժողովները իրավասու են որոշել, թե որքան լուրջ են այս կամ այն խախտումները...
Ամենաշատ