News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ առեւտրի հարցերը պետք է ավելի ուշադիր վերլուծել։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Ռուսաստանում Հայաստանի առեւտրային ներկայացուցիչ Կարեն Ասոյանը, պատասխանելով ռուսական մաքսատանը հայկական ապրանքների ուշացումների դեպքերի մասին հարցին։ Նկատենք, որ նման դեպքերը դեռ եզակի են ու կանոն չեն կազմում։

Այդուհանդերձ, հավելեց Ասոյանը, դրանցից յուրաքանչյուրի համար ինքը դիմում է Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության ու Ռոսսելխոզնադզորի ղեկավարությանը։

«Մասնագետներն ինձ ասում են, որ զուտ քիմիական անալիզով մի երկրի արտադրանքը մյուսից տարբերելը հնարավոր չէ։ Նաեւ որովհետեւ այդ նույն լոլիկի տնկիները կարող են ներմուծված լինել, կամ էլ ձկան կերը կամ էլի ինչ-որ բան»,- նշեց նա։

Միջոցներից մեկն է ինվոյսները համեմատել ձեռնարկության արտադրանքի ծավալի մասին հաշվետվությունների հետ։ Մյուս միջոցն է գալ ու տեղում ստուգել արտադրական հզորությունները։

Ռուսաստանի Ռոսսելխոզնադզորի ու Մաքսային ծառայության ներկայացուցիչները եկել էին մարտի վերջին, որպեսզի ստուգեն արդյոք չափազանցված չեն ջերմոցային լոլիկի արտադրության ծավալները։ «Տեսնենք, թե ինչ եզրակացության կհանգեն մեր ռուս գործընկերները։ Մենք պատրաստ ենք ցանկացած պահի պարզաբանել նրանց հետաքրքրող հարցերը»,- նշեց Ասոյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ