News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովի փոխնախագահներ են ընտրվել Էդուարդ Շարմազանովը, Արփինե Հովհաննիսյանն ու Միքայել Մելքումյանը (ֆոտոռեպորտաժ):

Այսօր՝ մայիսի 19-ին, խորհրդարանում անցկացված փակ գաղտնի քվեարկության արդյունքներով՝ ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը ստացել է 84 ձայն: Արդարադատության նախկին նախարար, ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի օգտին քվեարկել է 73 պատգամավոր: «Ծառուկյան» խմբակցությունից առաջադրված Միքայել Մելքումյանն էլ ստացել է 65 ձայն:

105 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 100 պատգամավոր:

Ներկայացնում ենք ԱԺ փոխնախագահների համառոտ կենսագրությունները՝

Միքայել Մելքումյանը 1987-1990թթ. ԵԺՏԻ-ում աշխատել է արդյունաբերության էկոնոմիկայի ամբիոնի դասախոս: 1994-1995թթ. եղել է ՀՀ Գերագույն խորհրդի տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ: 1998-1999թթ. եղել է ՀՀ փոստի եւ հեռահաղորդակցության նախարարի խորհրդական: 1999-2000թթ.` ՀՀ սոցիալական ապահովության նախարարության աշխատակազմի ղեկավար: 2000թ. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի /ՀՊՏՀ/ միկրոէկոնոմիկայի եւ ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոնի պրոֆեսոր է: 2000-2003թթ. աշխատել է ՀՀ պետական գույքի կառավարման նախարարի տեղակալ:  2003-2004թթ.` ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ: 2009-2012թթ.` ՀՊՏՀ միկրոէկոնոմիկայի եւ ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոնի վարիչ:

2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից: 2017թ. ապրիլի 2-ին Մելքումյանն ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ծառուկյան» դաշինքից:

Արփինե Հովհաննիսյանը 2003-2006թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի դատաիրավական բարեփոխումների վարչության քրեակատարողական ծառայության բարեփոխումների բաժնի առաջին կարգի մասնագետ,  2006-2007թթ.` առաջատար մասնագետ:  2007թ. ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի դասախոս է: 2007-2008թթ. եղել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության վարչության պետի տեղակալ: 19.05.2008-30.09.2008թթ.` ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի օգնական:  2008-2011թթ.` ԱԺ նախագահի խորհրդական:

2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից: 2017թ. ապրիլի 2-ին պատգամավոր է ընտրվել ՀՀԿ ցուցակով:

Էդուարդ Շարմազանովը 2005-2007թթ. եղել է ՀՀ վարչապետի օգնական: 2007-2012թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): 06.12.2011-31.05.2012թթ.` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ: 19.06.2007-11.07.2008թթ.` Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 11.07.2008-31.05.2012թթ.` Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ մամուլի խոսնակ: 2012թ. մայիսի 31-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ: 2017թ. ապրիլի 2-ին Շարմազանովն ընտրվել է պատգամավոր ՀՀԿ համամասնական ցուցակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ