News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարություններն ապտակ են Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասել է Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուրադ Շարմազանովը: 

Խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների վերջին հայտարարության մասին, որտեղ առաջին անգամ հստակորեն նշվում է ադրբեջանական կողմի շփման գծում հրադադարի ռեժիմը խախտելու մասին` Շարմազանովը նշել է. «Ես կարծում եմ,որ ԵԱՀԿ Միսնկի խմբի համբերության բաժակն արդեն լցվել է, քանի որ սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանը ակնհայտորեն խախտում է հրադադարի ռեժիմը, դիմում ագրեսիվ գործողությունների: Այսպես եղավ նաեւ անցյալ տարվա ապրիլին, սակայն, դժբախտաբար,պատասխան գնահատական չտրվեց»: ՀՀ խորհրդարանի փոխնախագահը դրական է գնահատել այն փաստը, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը, լսելով հայկական կողմերի կոչերը, արդեն հասցեագրված գնահատականներով է հանդես գալիս:

«Բայց ես չեմ կարծում, թե այդ գնահականները բավարար են, դրանք միայն գործողությունների սկիզբն են: Պետք է հետեւեն նաեւ պատժամիջոցներ Ադրբեջանի նկատմամբ, եթե այդ երկիրը շարունակի նման ապակառուցողական քաղաքականությունը», - ընդգծել է Էդուարդ Շարմազանովը: Նա նշել է, որ սա շատ կարեւոր հայտարարություն է, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, որոնք նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ են, ուղիղ ու հստակ իրերն իրենց անուններով կոչեցին: «Ամեն ինչ դրանից է սկսվում: Սա ակնհայտ ապտակ է Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությանը: Մենք պետք է վճռական լինենք ու միավորենք մեր ջանքերը`ռազմական ու դիվանագիտական ճակատում: Այդ հայտարարությունները պետք է շարունակություն ունենան: Ինչ-որ առումով դա նաեւ ուշացած հայտարարություն էր: Ես դրական եմ գնահատում այն, որ Ռուսաստանն առաջին անգամ Մարիա Զախարովայի շուրթերով խոսեց այդ մասին: Մենք գիտենք, որ այսօր տարածաշրջանում նրա դերը շատ կարեւոր է», -նշել է Շարմազանովը: Շարմազանովի համոզմամբ`դա խոսում է այն մասին, որ Ադրբեջանը ձախողվում է դիվանագիտական ասպարեզում եւ բացի ռազմական արկածախնդրությունների դիմելուց նրան այլեւս ոչինչ չի մնում:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դատապարտել են արցախյան հակամարտության գոտու շփման գծում հրադադարի ռեժիմի վերջին խախտումները եւ կողմերին կոչ արել անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել հակամարտության գոտում հետագա լարվածությունը կանխելու համար:

«Բազմաթիվ հավաստի աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն, Ադրբեջանը մայիսի 15-ին շփման գծում հրթիռ է արձակել՝ ոչնչացնելով ռազմական տեխնիկա։ Մայիսի 16-ի երեկոյան եւ հաջորդ օրը հայկական զինված ուժերը պատասխանել են տարբեր տրամաչափի ականանետային կրակահերթերով։ Երկու կողմերի նման գործողությունները հրադադարի ռեժիմի զգալի խախտում եւ տագնապի առիթ են»,-ասվում է հայտարարությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ