News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովի նորընտիր նախագահ Արա Բաբլոյանը շարունակում է նախկին նախագահ Գալուստ Սահակյանի ավանդույթը՝ սխալ արտասանելով պատգամավորների ազգանունները:

Ինչպես Գալուստ Սահակյանը, Արա Բաբլոյանը նույնպես կարծես չի կարողանում ճիշտ արտասանել «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի ազգանունը: Հիշեցնենք, որ նախորդ գումարման ժամանակ Էնֆիաջյանը բազմիցս հորդորում էր Գալուստ Սահակյանին ճիշտ արտասանել իր ազգանունը: Մեկ անգամ նույնիսկ պատգամավորը ստիպված էր ամբիոնից ներկայացնել իր ազգանվան ստուգաբանությունը:

«Էնֆիջյան»,- այսօր այսպես դիմեց Արա Բաբլոյանը Վահե Էնֆիաջյանին:

Արա Բաբլոյանը սխալ արտասանեց նաեւ «Ելք» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանի ազգանունը:

«Գյորգիզյան»,- նրան դիմեց ԱԺ նախագահը:

Նշենք, որ Գեւորգ Գորգիսյանին նախօրեին սխալ ներկայացրեց նաեւ նիստը վարած Կնյազ Հասանովը:

Տպել
Ամենաշատ