News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

 eBay-ով վաճառքի են դրել The Airline Bench օդանավակայանի նստարանը։ Այն գնահատել են 4798 դոլար, գրում է Lenta-ն։ 

Daily Mail-ի փոխանցմամբ, նստարանը պատրաստված է եղել 20-րդ դարի կեսերին ու իրենից ներկայացնում է դիզայնի եզակի նմուշ։ The Airline Bench- նստարանը պատրաստված է բրազիլական կովերի կաշվից, իսկ դրա հիմքը՝ քրոմապատ պողպատից է։

Վաճառքի է դրել երկու նոր նստարան։ Նստարանի առաքման համար գնորդը եւս 1․5 հազար դոլար պետք է վճարի։

Պարբերականի փոխանցմամբ eBay-ում կարելի է գտնել օդանավակայանների հետ կապակցված բազմաթիվ իրեր։ Օրինակ Boeing 747 առաջին կարգի նստատեղը կարելի է գնել 2350 դոլարով, իսկ  Airbus A330 բիզնես կարգի զույգ բազկաթոռները 635 դոլարով, իսկ Boeing 727/707-ից մոխրամանը՝ 19,95 դոլարով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ