News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Շվեդական դատախազությունը դադարեցրել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի դեմ բռնաբարության գործի հետաքննությունը: Չեղարկվել է նաեւ նրա ձերբակալության հրամանը: Այս մասին գրում է Meduza-ն:

Ասանժի կողմնակիցների կայքում նշվում է, որ դա հնարավոր է դարձել ՄԱԿ-ի համապատասխան աշխատանքային խմբի որոշման շնորհիվ: 2016 թվականի փետրվարին խումբը որոշել էր, որ Շվեդիան եւ Մեծ Բրիտանիան Ասանժին զրկում են ազատության իրավունքից:

2012 թվականի հունիսից Ասանժը գտնվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանությունում: Նա մտավախություն ուներ, որ իրեն կձերբակալեն ու կարտահանձնեն Շվեդիային:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ