Սիրիայում իշխանամետ զորքերին ԱՄՆ-ի հարվածն անդունելի է եւ խախտում է երկրի ինքնիշխանությունը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Գենադի Գատիլովը: «Դա բացարձակապես անընդունելի է եւ Սիրիայի ինքնիշխանության խախտում է»,-ասել է նա:
Գատիլովը նաեւ նշել է, որ Ժնեւում միջսիրիական բանակցությունները որոշ արդյունքի հանգեցրեցին, որը ի հայտ եկավ սահմանադրական հարցերի քննարկման ժամանակ:
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ հանձնակատար Ստաֆան դե Միստուրան, Գատիլովի խոսքով, դեռ չի որոշել միջսիրիական բանակցությունների հաջորդ փուլի անցկացման օրը:
Ռուսաստանը կարծում է, որ Ժնեւում միջսիրիական Բանակցությունների բարձրագույն կոմիտեն պետք է հրաժարվի իշխանափոխության պահանջից: