News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իրանի Իսլամական Հանրապետությունում այսօր անցկացվող նախագահական ընտրություններին քաղաքացիները բավականին ակտիվ են մասնակցում:  Այս մասին NEWS.am-ին այսօր՝ մայիսի 19-ին, NEWS.am-ին տեղեկացրին Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատնից:

Նախագահական ընտրությունների քվերակությունը սկսվել է առավոտյան ժամը 06:00-ին եւ տեւելու է մինչեւ 18:00-ն: Դեսպանատնից տեղեկացրին, որ, եթե մասնակցության ակտիվությունը այսպես շարունակվի, ապա հնարավոր է, որ ընտրատարածքները ժամը 18:00-ին չփակվի եւ քվեարկության ժամն ավելանա:

Դեսպանատնից փոխանցեցին, որ Հայաստանում գտնվող իրանցիները եւս ակտիվ մասնակցություն են ցուցաբերում նախագահական ընտրություններին, Հայաստանում գտնվող 10 հազարից ավելի իրանցիներն ու իրանահայերը իրենց քվեարկությունը կատարում են  Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը բացված ընտրական տարածքում:

Նշենք, որ ընտրություններին մասնակցելու դիմում է ներկայացրել 1636 թեկնածու, այդ թվում 137 կին։ Նրանցից է նաեւ Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը , որն անտեսել է թեկնածություն չառաջադրելու մասին Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Համենեի խորհուրդը։

Ընտրապայքարի ֆավորիտ է համարվում Հասան Ռոհանին, որին ըստ հարցումների, պատրաստ է աջակցել ընտրողների 41․6 տոկոսը։ Նրան հաջորդում է այաթոլա Էբրահիմ Ռաիսին, որը կարող է ապավինել ձայների 26․7 տոկոսին։ Ամենաքիչ շանսերն ունեն մշակույթի նախկին նախարար Մոստաֆա Աղա Միրսալիմը (2,8%) ու արդյունաբերության նախկին նախարար Մոստաֆա Հաշեմի Տաբան (1,2%)։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանում խորհրդարանական ընտրություններ են
Իրանի Իսլամական Հանրապետության առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին իր համաքաղաքացիներին կոչ է արել քվեարկել՝ այս քվեարկությունը համարելով որոշիչ երկրի հետագա ճակատագրի համար...
Իրանը երկարացրել է Նոբելյան մրցանակակիր Նարգես Մոհամադիի բանտարկության ժամկետը. WP
Իրանը 15 ամսով երկարացրել է Մոհամադիի բանտարկությունը...
Իրանում բողոքները լուսաբանող լրագրող կանանց գրավի դիմաց ազատ են արձակել
Իրանում բանտից գրավի դիմաց ազատ ենմ արձակել լրագրողուհիներին...
Իրանը ՄԱԿ-ում Արեւմուտքին եւ Instagram-ին մեղադրել է 2022 թվականին երկրում անկարգություններ հրահրելու մեջ
Նա նաեւ քննադատել է Twitter-ին՝ նշելով, որ անկարգությունների առաջին ամսվա ընթացքում այդ հարթակում ստեղծվել է․․․
Իրանի նախկին նախագահ Ռոհանին վերադառնում է ակտիվ քաղաքականության ոլորտ. Tasnim
Ռոհանիի վերադարձի առաջին քայլերից մեկը կլինի նրա հուշագրությունների հրապարակումը ․․․
Իրանում հայտարարել են ավելի քան 20 հազար ցուցարարի ներում շնորհելու մասին
«Այսօրվա դրությամբ 82 հազար մարդ համաներում է ստացել, եւ այդ թիվը կարող է ավելանալ․․․
Ամենաշատ