News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունն առաջարկում է մշտական հանձնաժողովների թիվը կրճատել 12-ից 10-ը: Այս մասին այսօր՝ մայիսի 19-ին, խորհրդարանում ասաց խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

«Մենք առաջարկում ենք ունենալ 10 հանձնաժողով, այդ թվում Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը: Հանձնաժողովները պետք է ունենան 10 կամ 9 անդամ, ընդհանուր թիվը կլինի 97»,- ասաց պատգամավորը:

Էդմոն Մարուքյանը պնդեց, որ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը պետք է պահպանել, քանի որ Հայասռանում մարդու իրավունքների պաշտպանությունը շատ կարեւոր է: Նշենք, որ ՀՀԿ-ն առաջարկում է միացնել այդ հանձնաժողովը պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովին՝ պատճառաբանելով, որ նախորդ գումարման Ազգային ժողովում այդ հանձնաժողովում քիչ նախագծեր են քննարկվել: Սրա մեջ Էդմոն Մարուքյանը միտում է տեսնում:

«Բացի դրանից ինչո՞ւ է ՀՀԿ-ն ուզում, որ լինի 9 հանձնաժողով, ոչ թե 8: Պատճառն այն է, որ Դոնթի բանաձեւի համաձայն՝ 8-ի դեպքում ՀՀԿ-ն կստանար 5 մշտական հանձնաժողով, իսկ «Ծառուկյան» խմբակցությունը՝ 3: Շատ հետաքրքիր է, բայց ինչո՞ւ ոչ 10, որ «Ելք» խմբակցությունը նույնպես ունենա 1 մշտական հանձնաժողով: Ես հիմա պաշտոնապես հայտարարում եմ՝ եթե մեր նախագիծը չընդունվի, ուրեմն դուք կրճատում եք, որ «Ելքը» չունենա մշտական հանձնաժողով»,- ասաց նա:

Էդմոն Մարուքյանը հորդորեց «Ծառուկյան» եւ ՀՅԴ խմբակցություններին կողմ քվեարկել իրենց նախագծին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ