News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան դիմաց այսօր՝ մայիսի 19-ին, «Հանուն օրենքի» հասարակական շարժումը բողոքի ակցիա իրականացրեց՝ դատապարտելով  դեսպանատան տարածքում ԼԳԲՏ դրոշի ծածանումը: Ակցիայի մասնակիցները ներկայացրին իրենց պահանջները, որոնցից մեկը Մեծ Բրիտանիայի դեսպանի հրաժարականն է եւ հրապարակայնորեն ներողություն խնդրելը հայերից: Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջ-դիմումը վերցրել է դեսպանատան ներկայացուցիչը:

«Դեսպանն այստեղ մնալու իրավունք չունի, սա խիստ պետք է արվի: Այսօր ամբողջ մարդկությունը կանգնած է ծայրահեղ ծանր վիճակի առջեւ, բոլոր անբարոյական բաները դարձրել են նորմ, ինչպե՞ս կարելի է ամենազզվել գաղափարը դարձնել տանելի»,-լրագրողների հետ զրույցում ասել է ակցիայի մասնակից կենսաֆիզիկոս Խաչիկ Ստամբոլցյանը:

Բողոքի ակցիային մասնակցել է նաեւ Ջրվեժի Սուրբ Կաթողիկե եկեղեցու Կոտայքի թեմի քահանա Տեր Կյուրեղ Տալյանը, որը լրագրողների հետ զրույցում նույնպես դատապարտել է դեսպանատան տարածքում ԼԳԲՏ դրոշի ծածնումը:

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին՝ հոմոֆոբիայի դեմ պայքարի օրը, Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը իր տարածքում բարձրացրել էր ԼԳԲՏ դրոշը, որն առաջացրել էր շատերի զայրույթը:

Տպել
Ամենաշատ