News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը եւ «Ծառուկյան» դաշինքը միմյանց միջեւ բաժանեցին ԱԺ 9 մշտական հանձնաժողովների նախագահական տեղերը՝ 6-ը 3-ին համամասնությամբ:

ՀՀԿ-ից 6 թեկնածու.

Առողջապահության եւ սոցիալական հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնին առաջադրվել է Հակոբ Հակոբյանը,

Միջազգային հարաբերությունների՝ Արմեն Աշոտյանը,

Անվտանգության, պաշտպանության եւ ներքին գործերի՝ Կորյուն Նահապետյանը,

Պետաիրավական հարցերի եւ մարդու իրավունքների՝ Հրայր Թովմասյանը,

Տնտեսական հարցերի՝ Խոսրով Հարությունյանը,

Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի՝ Գագիկ Մինասյանը:

«Ծառուկյան» դաշինքի թեկնածուները.

Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝  Նաիրա Զոհրաբյանը,

Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի՝ Վարդան Բոստանջյանը,

Տարածքային կառավարման հարցերի՝ Վարդեւան Գրիգորյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ