News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Քրիստոնեա-դեմոկրատական միությունը (ՔԴՄ), որի նախագահը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն է եւ Ազատ դեմոկրատական կուսակցությունը (ԱԴԿ) պայմանավորվել են Հյուսիսային Ռեյն-Վեսթֆալիայում իշխող կոալիցիա ստեղծելու բանակցությունները սկսելու մասին, հաղորդում է DW-ն: Սպասվում է, որ բանակցությունները կսկսվեն մայիսի 23-ին:

Մայիսի 14-ին ՔԴԿ-ն Հյուսիսային Ռեյն-Վեսթֆալիայի հողային խորհրդարանի ընտրություններում ստացավ ձայների 33 տոկոսը: ԱԴԿ-ն ստացավ ընտրողների ձայների 12,6 տոկոսը: Միասին նրանք Դյուսերդոլֆի հողի խորհրդարանում իրենց համար ապահովեցին 199 տեղերից 100-ը, սակայն կառավարության ձեւավորման հստակ ժամկետներ տեղի օրենսդրությունում  գոյություն չունեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ