News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի պոլիկլինիկաներում իսկապես սարքավորումների եւ բժիշկների պակաս կա: Մայիսի 19-ին՝ ԱԺ-ում այս մասին հայտարարեց Հանրապետական պատգամավոր Հակոբ Հակոբյանը, ով առաջադրվել է առողջապահության եւ սոցապահովության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահի թեկնածու:

Շատ դեպքերում, այն օգնության համար, որը կարող են ստանալ պոլիկլինիկայում, հիվանդանոց են դիմում, քանի որ պոլիկլինիկաներում սարքավորումների պակաս կա:

«Ինչո՞ւ չկա: Որովհետեւ փող չկա: Իսկ ինչո՞ւ փող չկա: Սա արդեն այլ հարց է: Իսկ ինչ վերաբերում է բժիշկներին, ապա կարող եմ ասել՝ շրջաններում պոլիկլինիկայում կարելի է ավելի բարձր աշխատավարձ ստանալ, քան Երեւանում: Բայց այնտեղ չեն գնում: Մոտիվացիա չկա»,- հայտարարեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ