News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 21
Տեսնել լրահոսը

WannaCry վիրուսից ոգեշնչված՝ չինացի տղան արտասովոր արարքի է դիմել՝ նա անջատել է տան էլեկտրականությունը, իսկ հետո թղթի վրա տպել էներգամատակարարումը վերականգնելու իր պայմանները։ Այդ թուղթը տղան փակցրել է բնակարանի դռան վրա, հայտնում է Life.ru-ը։

«Ձեր ինտելեկտուալ հաշվիչը վարակված է վիրուսով, ինչի հետեւանքով տունը հոսանքազրկված է։ Դուք կարող եք համացանցում որոնել այս վիրուսից ազատվելու միջոցներ , բայց ես երաշխավորում եմ, որ առանց իմ օգնության դուք միեւնույն է չեք կարողանա»,- ասվում էր երիտասարդ դրամաշորթի ուղերձում։

«Ես ձեզ կօգնեմ լուծել ձեր խնդիրը ու ես երդվում եմ իմ պատվով, որ ես կապահովեմ ձեզ համար անվտանգ էլեկտրամատակարարում։ Դուք պետք է ինձ գումար ուղարկեք մինչեւ մայրամուտ, թե չէ գինը կկրկնապատկվի»,- հավելել էր տղան։

Իսկ թղթի հակառակ կողմում դրամաշորթը թողել էր QR-կոդ, ոըր կապակցված էր նրա էլեկտրոնային դրամապանակի հետ։

Սակայն հայրը չի ենթարկվել սադրանքին ու միանգամից զանգահարել է տեղի էլեկտրակայան։ Ժամանած մասնագետները հայտնել են, որ ինչ-որ մեկը պարզապես անջատել է կենտրոնական գեներատորը ։

Հայտնի չէ, արդյոք որդին պատժվել է դրամաշորթության համար , թե ոչ, սակայն էներգետիկ ընկերության աշխատակիցների խոսքով հայրը շատ բարկացած էր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջ
Ամենաշատ
Partner news