News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի եւ Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը: 

Խորհրդին են ներկայացվել Գյումրիի շրջանցիկ եւ Գյումրի-Բավրա ճանապարհահատվածների տեխնիկատնտեսական ուսումնասիրության արդյունքները: Ըստ վերլուծությունների, գրավչության, արդյունավետության, տարբեր չափանիշների հիման վրա ներկայացվել են ճանապարհահատվածների երեքական տարբերակներ, որոնցից պետք է ընտրվեն վերջնական նախագծերը: Նշվել է, որ նպատակն է ունենալ արագ եւ անվտանգ ավտոճանապարհներ, երթեւեկությունը տեղափոխել Գյումրիի կենտրոնից, շրջանցիկ ճանապարհով ապահովել  կապ Հյուսիս-հարավ ավտոմայրուղու հետ:

 Մանրամասն անդրադարձ է կատարվել նաեւ Սիսիան-Քաջարան 60 կմ երկարությամբ ճանապարհահատվածի նախագծին՝ եւս երեք տարբերակների հիման վրա: 

 Խորհուրդը քննարկել եւ   հավանություն է տվել գնահատող հանձնաժողովի անհատական կազմում փոփոխություն կատարելու եւ հանձնաժողովի նոր կազմը հաստատելու հարցին: Նիստի ընթացքում քննարկվել են նաեւ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ծրագրին առնչվող մի շարք այլ հարցերի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ