News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան առջեւ տեղի ունեցած միջադեպի տեսագրության աուդիովիզուալ վերլուծությունը ցույց է տվել, որ Թուրքիայի նախագահ Էրդողանն էր կարգադրել իր թիկնապահներին հարձակվել խաղաղ ցուցարարների վրա։

Պրոֆեսիոնալ ձայնային ռեժիսոր Սալիհ Ֆերադը պարզել է, որ նախագահի թիկնապահները բղացել են «նա ասում է ՝ հարձակվեք», հայտնում է The Daily Caller-ը։

Տեսագրության մեջ երեւում է, թե ինչպես է Էրդողանի թիկնապահը դուրս գալիս Մեսեդես մակնիշի մեքենայից ու հաղորդագրությունը փոխանցում ցուցարարներին ամենից մոտ կանգնած մեկ այլ մարդու։ Որից հետո վերջինը գլխով է անում ու վազում դեպի ցուցարարները։

«Ամերիկայի ձայնը» ռադիոկայանի թուրքական տարբերակի տեսագրությունից ձայնային ռեժիսորի վերծանած տեսանյութում երեւում է, թե ինչպես է Էրդողանը հանգիստ դիտում, թե ինչ է տեղի ունենում։ Ձայնի մեկուսացման տեխնիկայի օգնությամբ Ֆերադը պարզել է, որ թիկնապահը թուրքերեն ասել է «dalın diyor, servet abi dalın diyor» անմիջապես Էրդողանի հետ խոսելուց հետո։ Այդ արտահայտությունը թարգմանաբար նշանակում է «նա ասում է հարձակվեք, եղբայր Սերվետ, հարձակվեք» ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ