News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սպիտակ տունը մայիսի 19-ին՝ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի առաջին օտարերկրյա շրջագայության մեկնելու օրը, չի հայտնելու ՀԴԲ-ի տնօրենի պաշտոնի համար թեկնածուի անունը։ Այս մասին լրագրողներին հայտնել են ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչները, գրում է ՏԱՍՍ-ը։

«Այսօր չեն լինի հայտարարարություններ ՀԴԲ-ի տնօրենի պաշտոնի թեկնածուի մասին»,- ասել են լրագրողներին։

Ավելի վաղ Թրամփը հաստատել էր, որ Քոնեքթիքութ նահանգի նախկին սենատոր Ջո Լիբերմանն է այդ պաշտոնի համար առանցքային թեկնածուն։

ՀԴԲ տնօրենի պաշտոնը թափուր է մնացել այն բանից հետո, երբ Թրամփը աշխատանքից հեռացրել է Ջեյմս Քոմիին՝ բացատրելով դա նրանով, որ Քոմին չի կարողանում արդյունավետ կատարել իր պարտականությունները ։ Քոմին ՀԴԲ-ն ղեկավարել է չորս տարի, նրան այդ պաշտոնին նշանակել էր Բարաք Օբաման։

Ըստ օրենքի, նախագահը առաջադրում է իր թեկնածուին, որից հետո այն պետք է հաստատվի ԱՄՆ Կոնգրեսի սենատի կողմից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ