News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կյանքից հեռացել է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Պավել Աշոտի Չոբանյանը:

Պրոֆեսոր Չոբանյանը նշանավոր վրացագետ, աղբյուրագետ, պատմաբան էր, բազմաթիվ աշխատությունների ու մենագրությունների հեղինակ: Վերջին տարիներին աշխատել է նաեւ գիտական աստիճաններ շնորհող «Քաղաքական գիտություններ եւ միջազգային հարաբերություններ» մասնագիտական խորհրդի գիտական քարտուղար:

Պավել Չոբանյանի հոգեհանգստի արարողությունը կկայանա կիրակի օրը՝ մայիսի 21-ին, ժամը 18:00-ին, Քանաքեռի եկեղեցում:

Հուղարկավորության արարողությունը՝ երկուշաբթի օրը, մայիսի 22-ին, ժամը 12:00-ին, նույն եկեղեցուց:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ