News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանի ավագանու ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ընթացքում արձանագրված ընտրական իրավախախտումների վերաբերյալ մամուլի բազմաթիվ հրապարակումների մշտադիտարկման արդյունքում ՀՀ գլխավոր դատախազությունում ձեւավորված աշխատանքային խումբն առանձնացրել է առերեւույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակող 81 հրապարակում:

Բացի հիշատակված հրապարակումներից, ստուգման առարկա են դարձել նաեւ  ՀՀ ոստիկանությունում ստացված նույն բնույթի 39 ահազանգերը:

Նշված բոլոր հաղորդումներն օպերատիվ կերպով ուղարկվել են ՀՀ ոստիկանության, ՀՀ քննչական կոմիտեի տարածքային բաժիններ եւ ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ օրենքով սահմանված կարգով պատշաճ ստուգելու հանձնարարությամբ:

Աշխատանքային խմբի  կողմից ուսումնասիրված եւ առերեւույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակող բոլոր հաղորդումներով ձեռնարկված անհետաձգելի քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 20.05.2017թ. դրությամբ հարուցվել է 7 քրեական գործ՝

1-ը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի եւ 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (լրագրողի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը եւ ընտրակաշառք տալը):

3-ը՝ միայն ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի հատկանիշներով (քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը, լրագրողի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը).

1-ը միայն ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (ընտրակաշառք տալը).

1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 309-ր հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (ընտրակաշառք տալը եւ պաշտոնեական լիազորություններն անցնելը).

1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (առողջությանը ծանր վնաս պատճառելու սպառնալիք).

Ձեռնարկված օրենքով նախատեսված միջոցների արդյունքում նշված ընդհանուր 120 հաղորդումներից 20.05.2017թ. դրությամբ 8-ը միացվել են նույն փաստի առթիվ ՀՀ ոստիկանության տարածքային բաժիններում ստացված ահազանգերի հիման վրա նախապատրաստվող նյութերին, 89-ով դրանցում նշված հանգամանքներն արդեն իսկ հերքվել են, քրեական գործ հարուցելու հիմքեր ձեռք չեն բերվել:

Մնացած 16 դեպքերով քննչական, դատավարական գործողությունները, օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են:

Վարույթ իրականացնող մարմիններին հանձնարարվել է ձեռնարկել անհետաձգելի քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝  նշված հաղորդումների իրական հանգամանքները պարզելու, սեղմ ժամկետում իրավական գնահատական տալու նպատակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպայի խորհուրդը կքննարկի Երեւանի ավագանու ընտրությունների մասին զեկույցը
Կոնգրեսի փոխնախագահի գլխավորած պատվիրակությունը Երեւան է այցելել 2017-ին․․․
Դատախազությունը 30 քրգործ է հարուցել ընտրախախտումների վերաբերյալ
Ամփոփ տեղեկատվություն ապրիլի 2-ի ԱԺ եւ մայիսի 14-ի Երեւանի ավագանու ընտրություններում իրավախախտումների քննության ընթացքի եւ արդյունքների մասին…
Քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել էր, որ այն քվեաթերթիկները..
Ձեռքով փակել է հեռախոսի տեսախցիկը եւ փորձել խլել. Լրագրողին խոչնդոտող անձին մեղադրանք է առաջադրվել
Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է ընտրախախտման եւս մեկ դեպքի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը…
Քվեարկված քվեաթերթիկներ են տվել. Ընտրախախտման դեպքով քրգործի նախաքննությունն ավարտվել է
Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար…
Մեզ չլսեցին. Հայաստանի ԿԸՀ-ն չընդունեց Երեւանի ավագանու ընտրությունների դիտորդների բողոքները
Տեղամասային հանձնաժողովները իրավասու են որոշել, թե որքան լուրջ են այս կամ այն խախտումները...
Ամենաշատ