Ֆրանսիան մտահոգված է մի քանի լրատվական կայքերի հասանելիությունը սահմանափակելու արդբեջանական իշխանությունների որոշմամբ, հաղորդում է contact.az-ը:
«Փարիզն Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում հետեւել միջազգային պարտականություններին, որոնք նա կամավոր ստանձնել է եւ լիակատար կերպով հարգել խոսքի ու մամուլի ազատությունը, որոնք քաղաքացիական հասարակության զարգացման եւ ժողովրդավարական կառույցների կոնսոլիդացման հիմանական տարրերն են: Ֆրանսիան կշարունակի հետեւել Ադրբեջանում լրատվամիջոցների դրությանը», - ասվում է հայտարարությունում: