News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Սինգապուրի ամենահին եկեղեցում, որն արդեն 182 տարեկան է, հայր Զավեն Յազիչյանը հայկական եկեղեցու ծիսակարգով ավանդական պատարագ է մատուցում:

Չնայած 36-ամյա հայր Զավենը Մյանմարում է ապրում, տարեկան հինգ կամ վեց անգամ գալիս է՝ Հիլ Սթրիթում գտնվող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պատարագ մատուցելու:

Ըստ «Strait Times»-ի՝ Սինգապուրի հայ համայնքը երբեք մեծ չի եղել. հայերի թիվը չի գերազանցել 100-ը, բայց հայկական եկեղեցին հոգեւորական չունի 1930-ական թվականներից: Սակայն հայկական եկեղեցու հավատացյալները թույլ չեն տալիս, որ այն անհետանա:

35-ամյա Անի Ումեդյանը եկեղեցու կամավորներից է արդեն 9 տարի: Նա ամուսնու հետ Հայաստանից Սինգապուր է փոխադրվել 2008 թվականին: Տիկին Ումեդյանը Հայկական ժառանգության համույթի անդամ է, որը 2009 թվականին է կազմավորվել եւ ամեն ինչ անում է՝ Սինգապուրում հայկական պատմությունն ու մշակույթը պահպանելու համար: Հայ երաժիշտներից կազմված համույթը, որոնք Սինգապուր են եկել վերջին տարիներին, պարբերաբար համերգներ է տալիս եւ միջոցառումներ կազմակերպում հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: Տիկին Ումեդյանը նշում է. «Համերգների շնորհիվ բազմաթիվ օտարերկրացիներ սկսում են հետաքրքրվել հայկական մշակույթով»:

Նրա խոսքով, երբ սկսել է այցելել եկեղեցի, այստեղ շուրջ 20 մարդ կար: «Հիմա, երբ ավելի շատ միգրանտներ կան, հավատացյալների թիվն ավելին է, եւ մենք ուրախ ենք տեսնել, որ եկեղեցում 40-50 մարդ կա»,- ընդգծում է նա:

Հայր Զավենը համաձայն է: Հարցին, ի՞նչն է նրան մղում ամեն անգամ Սինգապուր հասնել եւ պատարագ մատուցել, հայր Զավենը պատասխանում է. «Կարեւոր է յուրաքանչյուր մարդ: Եթե անգամ հավատացյալները մի քանիսն են, իմ պարտքն է ծառայել նրանց»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին եւ գնահատել նրա ջանքերը
Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունը հայտնեց առկա լարվածության...
«Փաստ». Ինչո՞ւ են հարձակվել Հայ առաքելական եկեղեցու վրա
Մեր եկեղեցու վրա ՔՊ-ի այս հարձակման «ինֆորմացիոն» առիթը Տավուշի մարզից տարածքներ հանձնելու...
Դուք միայն փողոցի հղփացած տղայի կերպարով կարողանում եք հոխորտալ ազգային կառույցների վրա. Տեր Գաբրիել քահանա Վարդանյան
«Ֆեյք նյուզեր»-ի  պատասխանատուները, ինչպես ասում էր նրանցից մեկը հանրային, բայց իշխանական խոսափողով, չեմ կարծում, որ միամիտ մարդիկ են, ու լավ...
Մայր Աթոռն առնվազն խախտել է պատվիրանից մեկը՝ «մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
Սա է իսկական Հայաստանի Հանրապետությունը, ու այս իսկական ՀՀ-ի հետ ենք բոլորս կապում մեր ապագան...
Մարդ չի իմանում՝ ֆեյք նյուզերով ընդդիմադիր օրաթե՞րթ է, թե՞ Մայր Աթոռի պաշտոնական կայքը. Վահագն Ալեքսանյան
Մայր Աթոռը ֆեյք նյուզ ա տարածում, թե Հայաստանի Կառավարությունը Տավուշի հատվածից տարածքներ ա հանձնում: Մեկը լինի, Մայր Աթոռին հարցնի, էդ …
Մայր Աթոռ. Առավել քան մտահոգիչ է նախագծում «զուգընկեր» հասկացության նորամուծությունը
Յուրաքանչյուր պատգամավորի քվեարկության արդյունքը ակներև է դարձնելու նրա վերաբերմունքն ու պատասխանատվությունն իր իսկ ընտանիքի, իր իսկ երեխաների...
Ամենաշատ