News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՍՊԸ-ի տնօրենին՝ ՊԵԿ Վանաձորի տարածքային հարկային տեսչության հսկողության բաժնի պետի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքի համար:

2017թ. փետրվարի 13-ին՝ ժամը 16:45-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ ՀՀ ՊԵԿ Վանաձորի տարածքային հարկային տեսչության ընթացիկ հսկողության բաժնի պետի հասցեին ՍՊ ընկերության տնօրենը հնչեցնում է բռնություն գործադրելու սպառնալիքներ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, որով նախաքննությունն իրականացվել է ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում: Ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, դրդապատճառը:

Մասնավորապես՝ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ հարկային տեսչության հսկողության բաժնի աշխատակիցների կողմից հիշյալ ընկերությունում արձանագրվել են խախտումներ եւ կատարվել պետական բյուջե գումար վճարելու հաշվարկում: ՊԵԿ-ի իրավասու աշխատակիցների կողմից, սահմանված կարգով խախտումներն արձանագրվելուց հետո,ՍՊԸ-ի տնօրենը փետրվարի 13-ի առավոտյան, առանց համապատասխան թույլտվության, մուտք է գործել հարկային տեսչության ընթացիկ հսկողության բաժնի պետի աշխատասենյակ եւ վերջինիս կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված տվել բռնություն գործադրելու  սպառնալիքներ։ Ժամեր անց ՍՊԸ տնօրենը կրկին վերադարձել է տեսչության վարչական շենքի մոտ ու պահանջել, որ բաժնի պետը դուրս գա՝ հակառակ պարագայում սպառնալով բռնություն գործադրել նրա նկատմամբ։ 

Ահազանգի հիման վրա դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցները եւ ՍՊԸ տնօրենին բերման ենթարկել։

Նախաքննության ընթացքում քննիչը որոշում է կայացրել՝ տուժողի նկատմամբ պաշտպանության միջոց ընտրելու մասին եւ ՍՊԸ տնօրենին պաշտոնապես նախազգուշացրել։

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ ՍՊԸ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրդեհ Սիլիկյան թաղամասում
Ապրիլի 23-ին, ժամը 14:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Երեւանի Աշխատանքի հրապարակում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին
Ապրիլի 24-ին, ժամը 00:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի...
Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ պայթյունի վայրից 80 մետրի հեռու հայտնաբերվել է տղամարդու դի
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը...
Գյումրիում «Mitsubishi»-ն բախվել է «Երազ»-ին, ապա կայանած «ԳԱԶել»-ին. «Mitsubishi»-ում եւ «ԳԱԶել»-ում հրդեհ է բռնկվել
Պարզվել է, որ Օզանյան փողոցում գտնվող քաղաքային մարզադաշտի մոտակայքում...
Գյումրիում «Mitsubishi»-ն բախվել է «Երազ»-ին, ապա կայանած «ԳԱԶել»-ին. «Mitsubishi»-ում եւ «ԳԱԶել»-ում հրդեհ է բռնկվել
Պարզվել է, որ Օզանյան փողոցում գտնվող քաղաքային մարզադաշտի մոտակայքում...
Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին. «Nissan»-ը բախվել է արգելապատնեշին, կոտրել այն և կողաշրջված հայտնվել ձորում. կա վիրավոր
Ապրիլի 23-ին, ժամը 21:59-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ