Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 21-ին, ժամը 14:08-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին Երևան քաղաքի Հաղթանակ կամրջից փորձում է ինքնասպանություն գործել:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, 30-35 տարեկան տղամարդը Հաղթանակ կամրջի վրա անցել է վտանգավոր եզրագիծը և սպառնում է ինքնասպան լինել:
Փրկարարներն ու ոստիկանները փորձում են համոզել տղամարդուն, որպեսզի նա այդ ծայրահեղ քայլին չդիմի։
Աղբյուրի տվյալներով, տղամարդը ազգությամբ եզդի է: