News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Առաջին ռոբոտ ոստիկանը պաշտոնապես մտել է Դուբայի ոստիկանության կազմի մեջ, հայտնում է Arabian Business-ը:

Ռոբոտի հասակը 170 սմ է, քաշը՝ 100 կգ: Այն հագեցած է «զգացումների դետեկտորով», որը 1,5 մետր հեռավորությամբ տարբերակում է շարժումները եւ ձեռքի ազդանշանները: Կարող է տարբերակել նաեւ զրուցակցի զգացումները եւ դեմքի արտահայտությունը:

Փողոցներում պարեկող ռոբոտը ոստիկաններին կօգնի գտնել կարգը խախտողներին եւ համապատասխան տեսագրություն կներկայացնի: Դուբայի ոստիկանությունից հայտնել են, որ ռոբոտը նախատեսված է փողոցներում, հասարակական վայրերում մարդկանց օգնելու, նաեւ հանցավորության դեմ պայքարելու եւ քաղաքային անվտանգության համար պատասխանատու լինելու համար:

Ռոբոտը տեղանքում կողմնորոշվում է ներկառուցված նավիգատորի շնորհիվ, այն կարողանում է շփվել 6 լեզվով, այդ թվում՝ անգլերենով եւ արաբերենով, եւ բնակիչներին հնարավորություն է տալիս իր միջոցով ոստիկանության ծառայությունների դիմաց վճարումներ կատարել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ