News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը ցանկանում է ինչ-որ նոր գործողությունների դիմել։ Այս մասին մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ազատամարտիկ Վահան Բադասյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը շարունակում է իր նախկին քաղաքականությունը։ Վերջին օրերին, համաձայն ազատամարտիկի, արցախյան հակամարտության գոտու շփման գծում անցյալ տարվա ապրիլյան իրադարձություններից հետո տեղի ունեցան առաջին լարված գործողությունները։ «Ադրբեջանը կորցնում է վստահությունը, եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դա տեսնում են։ Եկավ պահը, երբ նրանք արդեն բաց, հասցեագրված հայտարարություններով են հանդես գալիս։ Մենք պետք է այնպես անենք, որ Ադրբեջանը հույսը չդնի մեր համբերատարության վրա։ Նրանք պետք է վախենան մեզանից եւ հարգեն»,-նշել է Բադասյանը։ Ըստ նրա՝ Հայաստանի իշխանություններն այսօր վախենում են՝ կարծելով, թե Ադրբեջանը ռազմական առավելություն ունի։ «Ռազմական տեխնիկայի առավելությունը 1990-ականներին մի քանի անգամ ավելի էր, քան հիմա»,-հավելել է Վահան Բադասյանը։

Հիշեցնենք, որ մայիսի 18-ին ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ընդգծվում է. «Բազմաթիվ հավաստի աղբյուրներից հավաքված տեղեկատվության համաձայն, Ադրբեջանը մայիսի 15-ին շփման գծում հրթիռ է արձակել՝ ոչնչացնելով ռազմական տեխնիկա։ Մայիսի 16-ի երեկոյան եւ հաջորդ օրը հայկական զինված ուժերը պատասխանել են տարբեր տրամաչափի ականանետային կրակահերթերով։ Երկու կողմերի նման գործողությունները հրադադարի ռեժիմի զգալի խախտում եւ տագնապի առիթ են»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
44-օրյա պատերազմին առնչվող քրգործերի շրջանակում առնվազն 17 հազար անձ է հարցաքննվել․ ՔԿ նախագահ 
Առանձնացված քրգործեր կան նախապատերազմական իրադրության․․․
Այսօր ապրիլյան պատերազմում զոհված Քյարամ Սլոյանի ծննդյան օրն է. նա կդառնար 26 տարեկան
Կապիտան Արմենակ Ուրֆանյանն իր անձնակազմի հետ հետ միասին կարողացել է երկու անգամ ետ մղել հակառակորդի գրոհը...
«Քաղաքացիական պայմանագիր». ընդդիմությունը պետք է ծանոթանա ապրիլյան էսկալացիայի հետաքննության զեկույցին
Աբրահամյանն ավելի վաղ ասել էր, որ ներկայիս իշխանության օրոք անհնար է ապահովել ղարաբաղյան 44-օրյա պատերազմի օբյեկտիվ հետաքննություն․․․
Սեյրան Օհանյան. Գործող իշխանությունը ապրիլյան էսկալացիայի մասին զեկույցին ծանոթանալու թույլտվություն չի տալիս
«Ինձ համար գաղտնիք չկա...
Ամենաշատ