News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իրանի նման երկրի հետ պատժամիջոցների եւ սպառնալիքի լեզվով խոսելն արդեն պատմություն է: Մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանին մեկուսացնելու կոչին, Ոսկանյանը նշեց. «ԱՄՆ-ն խնդիր ունի ամրապնդել դիրքերն Իրանի հետ հարաբերություններում: Անկասկած, Թեհրանը խնդիրներ ունի Սաուդյան Արաբիայի, արաբական մի շարք այլ երկրների հետ, բայց այդ պետությունները չեն կարող մեկուսացնել Իրանին: Դա քաղաքական առումով շահեկան չէ նրանց համար եւ վտանգավոր է ռազմական տեսանկյունից»:

Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիա կատարած առաջին արտասահմանյան այցի ընթացքում ԱՄՆ նախագահը մահմեդական 55 երկրների ղեկավարների առջեւ ելույթում կտրուկ քննադատության էր ենթարկել Իրանին՝ նրան մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու համար:

«Լիբանանից մինչեւ Իրաք ու Եմեն Իրանը ֆինանսավորում է զենքի մատակարարումը, մարզում է ահաբեկիչներին, զինյալներին եւ ծայրահեղական այլ խմբերին, որոնք ավերածություն եւ քաոս են սերմանում ամբողջ տարածաշրջանում: Իրանի կառավարությունը բացահայտորեն խոսում զանգվածային սպանությունների մասին, խոստանում է ոչնչացնել Իսրայելը, ԱՄՆ-ի մահն է խոստանում, խոստանում է ոչնչացնել բազմաթիվ առաջնորդների եւ ժողովուրդների, այդ թվում նրանց, ովքեր հիմա այս դահլիճում են»,- մասնավորապես հայտարարել էր Թրամփը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ