News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Իրանի եւ Հայաստանի հարաբերությունների գրավականը էներգետիկ ոլորտն է, եւ պատահական չէ, որ արդեն կառուցվում է թվով երրորդ բարձրալիքային էլեկտրահաղորդիչների գիծը։ Այս մասին մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Նրա խոսքով՝ երկու երկրների հարաբերություններում առաջին հաջողությունները կապված են էներգետիկ ոլորտի հետ։ «Կարեւոր է նաեւ նոր հաղորդակցական ուղիների հաստատումը։ Իրանը Հայաստանը դիտարկում է որպես կարեւոր ճանապարհային գոտի, եւ մենք հնարավորինս արագ պետք է իրականցնենք դրա բաղադրիչ տարրերից մեկը՝ «Հյուսիս-հարավ» մայրուղու կառուցումը՝ օգտվելով հանգամանքից, որ իրանա-ադրբեջանական երկաթգիծը չի կառուցվում, քանի որ չի հատկացվել Ադրբեջանի կողմից խոստաված գումարը։ Եւ քանի որ, այդ գումարը խոստացած ադրբեջանական բանկը սնանկացել է, նախագիծը կախված է օդից», - նշել է Ոսկանյանը։ Ըստ նրա՝ հայկական կողմի համար այս առումով նոր հնարավորություններ են բացվել։ «Մենք պետք է կարողանան օգտվել պահից՝ Հայաստանն ու Իրանը միմյանց կապող երկաթգծի կառուցման համար քայլեր ձեռնարկելով», - հավելել է Վարդան Ոսկանյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Լարսը մինչև ապրիլի 19–ը ցերեկային ժամերին փակ կլինի բեռնատարների համար
Սահմանափակումները կգործեն մինչև ապրիլի 19-ը: Մնացած տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը կշարունակի իրականացվել անխափան...
Քննարկվել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագրի մանրամասները
ԵՆԲ ներկայացուցիչների հետ քննարկվել է նաև Ասիական զարգացման բանկի...
Ամենաշատ