News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալներով,տարվա առաջին չորս ամիսները հայրենական արդյունաբերության համար նշանավորվել են արտադրանքի ֆիզիկական ծավալի երկնիշ աճով՝ 112․9 տոկոս տարեկան կտրվածքով։

Բայց ամիսների կտրվածքով այդ ցուցանիշի դինամիկայում անհավասարություն կար։ Առաջին եռամսյակում յուրաքանչյուր ամիս գրանցվել է երկնիշ աճ։ Սակայն իրավիճակը փոխվել է ապրիլին, երբ արդյունաբերության ֆիզիկական ծավալի աճը դանդաղել է մինչեւ 104․3 տոկոս։ Դրա պատճառները կպարզվեն ԱՎԾ ավելի մանրակրկիտ տեղեկությունների հրապարակումից հետո, դրա համար էլ դիտարկենք առաջին եռամսյակի ցուցանիշները։

Այդ ժամանակաշրջանում դրական դիմանիկա են ունեցել այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են լեռնաարդյունաբերությունը ու բաց հանքերի մշակումը  (հարաբերական մասնակցությունը աճի տեմպում 2․6 տոկոս) ու դրա հարակից հիմնական մետաղների արտադրությունը (3,2%)։ Ընդհանուր ցուցանիշը բարելավել է նաեւ ըմպելիքների արտադրությունը՝ 2․7 տոկոսով։

Անկախության տարիներին ոգելից թունդ խմիչքները ( այսինքն հիմնականում կոնյակը, որին գումարվել է նաեւ վիսկին) դարձել են հայրենական արտահանման առաջատար հոդվածներից մեկը։ Հայկական կոնյակի արտահանման աշխարհագրությունը բավականին ընդարձակ է, սակայն հիմնականում այն մատակարարվում է Ռուսաստան։

Ռուսաստանի տնտեսության մեջ ճգնաժամային երեւույթները, բացի ամենայնից, հանգեցրել են նաեւ ռուսաստանցիների գնողունակության անկմանը։ Դրա հետեւանքով երկու տարի առաջ հայրենական կոնյակի իրացումն այդ երկրում լուրջ դժվարությունների է բախվել։ Բայց անցած տարի այդ ոլորտում շրջադարձ եղավ՝ թունդ ոգելից խմիչքների արտահանումը Ռուսաստան ավելացել է գրեթե 1․6 անգամ։

2015-2016 թթ․ Ռուսաստանի մասնաբաժինը թունդ ոգելից խմիչքների արտահանման ոլորտում մեկ տարում աճել է 75․5 տոկոսից մինչեւ 83․1 տոկոս։ Ինչպես հայտնի է, կոնյակի ճնշող մեծամասնությունը արտահանվում է (առաջին եռամսյակում 89 տոկոս), դրա համար էլ արտահանումը (հատկապես դեպի Ռուսաստան) վճռորոշ դերակատարում ունի ոլորտի զարգացման համար

Սմբատ Գրիգորյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության. 2024-ի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգ. ՊԵԿ
Նախկին 200 հազար դրամ և 31 կգ արտոնության փոխարեն սահմանվել է...
Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն
Շնորհավորում եմ նոր տնօրենին պաշտոնին նշանակվելու կապակցությամբ, մաղթում եմ միայն նոր հաջողություններ և արդյունավետ ու կառուցողական...
Հայտնի են ձվի արտադրության եւ իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
Վերահսկողական միջոցառումներն այսօր դեռ շարունակվում են, ափոփ արդյունքները կներկայացվեն լրացուցիչ հաղորդագրությամբ...
Փորձել են օդային ճանապարհով ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման 40 բջջային հեռախոս. ՊԵԿ
Վարչական վարույթի հետագա ընթացքն ապահովելու համար՝ նյութերն ուղարկվել...
Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին է ներկայացրել Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են Հայաստանի և Կորեայի միջև...
«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ
ՀՀ առողջապահության նախարարության Դեղորայքային քաղաքականության եւ բժշկական տեխնոլոգիաների...
Ամենաշատ