News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Թուրքիայի ԱԳՆ-ն գրավոր ու բանավոր բողոքի նոտա է հանձնել Անկարայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասսին։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ կատարած Էրդողանի այցի ընթացքում Վաշինգտոնում տեղի ունեցած ծեծկռտուքի հետ կապված Թուրքիայի ԱԳՆ է կանչվել ԱՄՆ դեսպան Ջոն Բասսը։

Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ նշվել է, թե դեսպանին է փոխանցվել բողոքի նոտա՝ Էրդողանի այցի ընթացքում Էրդողանի թիկնապահների դեմ դիվանագիտական էթիկայից դուրս գործողություններ իրականացնելու համար։

Նշենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահները Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի տան մոտ հարձակվել էին Էրդողանի այցի դեմ բողոքողների վրա։ Էրդողանի թիկնապահների հարձակման հետեւանքով խաղաղ ցուցարարներից ոմանք վնասվածքներ էին ստացել ու տեղափոխվել հիվանդանոց։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ