News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Menu.am-ն առաքումները կատարելու է նոր թերմոպայուսակներով, ինչի արդյունքում սնունդը հաճախորդները կստանան տաք ու ավելի թարմ վիճակում: Ինչպես նշվում է Menu.am-ի հաղորդագրությունում, ընկերությունն արդեն ստացել է  նոր թերմոպայուսակներ, որոնք ոչ միայն պահպանում են անհրաժեշտ ջերմաստիճանը, այլև՝ լրացուցիչ տաքացվում: Որպես սննդի առաքման առաջատար ընկերություն Հայաստանում, Menu.am-ն առաջինն ու միակն է, որն ունի  նման պայուսակներ:

«Նոր թերմոպայուսակները վերջերս ենք ստացել Մոսկվայից: Այս պահին ունենք 140 նոր պայուսակ: Ի տարբերություն նախկին թերմոպայուսակների, որոնք այնքան էլ չարդարացրեցին իրենց, նոր պայուսակները ոչ միայն պահպանում են անհրաժեշտ ջերմաստիճանը, այլև լրացուցիչ տաքացվում են մինչև 50 աստիճան»,- նշեց Menu.am-ի տնօրեն Սևադա Բաղդյանը:

Ընկերության թերմոպայուսակները պատվիրել է ձմռանը, քանի որ դրանց անհրաժեշտությունը զգացվում է հատկապես ցուրտ եղանակին, սակայն, միջպետական ճանապարհների փակվելու պատճառով դրանց Հայաստան փոխադրումը բավական ուշացել է: 

Menu.am-ի համար սկզբունքային է սննդի բարձր որակն ու այն հաճախորդին ըստ հավուր պատշաճի մատուցելը: Առաքման ծառայության տնօրինությունը համոզված է՝ սառած ուտելիքի վերաբերյալ բողոքներ այլևս չեն լինելու:

 

 

Տպել
Ամենաշատ