News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Օկլահոմա» ազգային բասկետբոլային ասոցիացիայի ակումբի թուրք խաղացող Էնես Քանթերը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին անվանել է «մեր երկրի Հիտլերը»։

Մինչ այդ Քանթերին Բուխարեստի օդանավակայանում ձերբակալել է ռումինական ոստիկանությունը , քանի որ նրա թուրքական անձնագիրը չեղարկվել է։ «Պատճառն այն է, որ եթե ինչ-որ մեկը փորձում է գնալ նախագահի դեմ, նա նրա առաջ դուռը փակում է»,- հայտնել է Քանթերը։

Խաղացողը նաեւ նշել է, որ ամեն օր սպառնալիքներ է ստանում սոցցանցերից։ Քանթերը հավաստիացնում է, որ իր անձնագիրը չեղարկվել է, քանի որ ինքն աջակցում է Ֆեթուլահ Գյուլենին, հայտնում է Reuters-ը։

Մամուլի ասուլիսի ժամանակ նա Էրդողանին անվանել է «սարսափելի մարդ ու մեր երկրի Հիտլեր»։ Նրա խոսքով, եթե իրեն ուղարկեին հետ Թուրքիա, ապա ինքը գուցե «չէր կարողանա հենց երկրորդ օրը թեկուզ մեկ բառ ասել»։

Բասկետբոլիստը նշել է, որ իրեն հաջողվել է խուսափել Թուրքիա արտահանձնվելուց, հույս հայտնելով, որ ինքը կկարողանա դառնալ ԱՄՆ քաղաքացի, քանի որ մարդ է «առանց երկրի»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ