News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցելությունը Սաուդյան Արաբիա նպատակ ուներ ցույց տալ, որ Մերձավոր արեւելքում նա գործելու է Ռուսաստանի ու Իրանի դեմ։ Այս մասին NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում ասել է ռուս քաղաքագետ Ալեքսանդր Խրամչիխինը։

Անդրադառնալով 110 մլրդ դոլար արժողության զենքի գնմանը, քաղաքագետը նկատեց, որ դա զգալի չափով արդեն գոյություն ունեցող պայմանագրերի շարունակությունն է, հիմա դրանք վերջնականապես ձեւակերպվել են։ «Այդ պայմանագիրը շատ կարեււոր է ամերիկացիների, հատկապես Թրամփի համար, որը խոստացել է զարգացնել ամերիկյան արդյունաբերությունը»,- հավելեց Խրամչիխինը։

Այդ այցում քաղաքական բաղադրիչ, իհարկե, նույնպես կա, շարունակեց քաղաքագետը։ «Թեկուզ այն, որ իր առաջին օտարերկրյա այցելությունը Թրամփը կատարեց աշխարհի ամենատոտալիտար երկրներից մեկը՝ արդեն իսկ ցույց է տալիս, որ նրան ամենեւին չեն հուզում ժողովրդավարության մասին տարատեսակ խոսակցությունները»,- շեշտեց Ալեքսանդր Խրամչիխինը։

Այն հարցին, թե այդ գործարքը ինչպես կազդի Մերձավոր արեւելքում ուժերի տեղաբաշխման վրա, նա պատասխանեց «Ես չեմ կարծում, թե ուժեղ կազդի։ Ինչպես ցույց տվեցին թեկուզ Եմենի իրադարձությունները, սաուդցիները սարսափելի են կռվում»։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սաուդյան Արաբիա կատարած իր այցելության ժամանակ մայիսի 21-ին կնքել է գրեթե 350 մլրդ դոլարի համաձայնագրեր, այդ թվում զենքի գնման 110 մլրդ դոլար արժողության պայմանագիր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ