News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Իրավաբան Նենսի Լի Կարլսոնը՝ Չիկագոյից, աշխարհի միակ մարդն է, որը լուսնային փոշու օրինական սեփականատերն է։ NASA –ն փորձել է նրանից վերցնել այդ պայուսակը, որով Նիլ Արմսթրոնգը Լուսնից բերել է ապարների նմուշներ, սակայն ձախողել է՝ դատարանը վճռել է, որ Կարլսոնը այդ պայուսակի օրինական սեփականատերն է։  The Wall Street Journal ամսագիրը պատմել է, թե ինչպես է այս արժեքավոր արտեֆակտը հայտնվել հասարակ քաղաքացու մոտ։

1972-ին, երբ ավարտվել է դեպի Լուսին վերջին առաքելությունը, ՆԱՍԱ-ի ինժեներներին ու գիտնականներին խնդրել են տեղ ազատել «Սփեյս շաթլ» ծրագրի համար։ Նրանք սկսել են «Ապոլլոն» տիեզերանավերից մնացած իրերի մի մասը տուն տանել, բաժանել կամ էլ աղբը գցել։

Տիեզերական հուշանվերներից մեկն էր Մաքս Էրիին է բաժին ընկել, որը այն ժամանակ Թեքսասի գիտական թանգարանի տնօրենն էր ։ Ինժեներները Էրիին որպես աղբ մի պայուսակ էին փոխանցել, որը հետագայում պարզվել է Նիլ Արմսթրոնգի պայուսակն է։ Էրին պնդում է, որ ինքը չգիտեր այդ պայուսակի ծագման մասին, սակայն 2002-ին պարզվել է, որ նա վաճառում էր թանգարանի հավաքածուում գտնվող իրերը ։ Այդ պատրվակով ՀԴԲ-ն նրա տանը խուզարկություն էր իրականացրել ու առգրավել բոլոր այն իրերը, որոնք որեւէ կապ ունեին տիեզերքի հետ՝ այդ թվում պայուսակը։ Էրիին երկու տարով ազատազրկել էին փող լվանալու ու պետական սեփականությունը գողանալու համար, իսկ նրանից առգրավված իրերը 10 տարի պահվել են պահոցում, որից հետո աճուրդի են դրվել։

Լոտը, որը ներառում էր լուսնից բերված հողով, «Սոյուզ Տ-14» տիեզերանավի բանալիով ու «Ապոլոն» նավի կառավարման մոդուլի դետալով պայուսակը, 2015-ի մարտին գնել էր Նենսի Լի Կառլսոնը՝ վճարելով դրա դիմաց 995 դոլար

Համոզվելու համար, որ պայուսակում իրոք լուսնային հող է, կինը այն ուղարկել է Լինդոն Ջոնսոնի անվան կենտրոն ու կես տարի սպասել պատասխանին։ Արդյունքում նրան հայտնել են, որ այդ պայուսակում իրոք լուսնային փոշի է։ Գիտակցելով իր սխալը՝ ՆԱՍԱ-ն իր մոտ է թողել պայուսակը ու դիմել է դատարան աճուրդը չեղարկելու պահանջով։

 Բայց Կարլսոնն էլ իր հերթին է պատասխան հայց ներկայացրել՝ համարելով, որ ՆԱՍԱ-ն ապօրինաբար յուրացրել է իր սեփականությունը։

Արդյունքում դատավճիռը Կարլսոնի օգտին է եղել։ Ըստ դատավորի՝ նա բարեխիղճ գնորդ է ու պայուսակը նրան է պատկանում։

2017-ի հուլիսին Նիլ Արմսթրոնգի պայուսակը վաճառքի կդրվի Sothebyʼs աճուրդում։ Լոտը գնահատվում է 2-4 մլն դոլար։ Կարլսոնը մտադիր է գումարի մի մասով ֆինանսավորել գիտական ու բժշկական հետազոտություններ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ